Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 2823 զինծառայողի մահվան մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում 2823 զինծառայողի մահվան մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխատանքներ են տարվում անհետ կորած ավելի քան 30 զինծառայողի որոնման եւ ավելի քան 50 անձանց նույնականացման ուղղությամբ: Այդ մասին պարբերաբար տեղեկություն կհաղորդվի հասարակությանը»,-ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: