Նիկոլ Փաշինյանը նոր որոշում կայացրեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան' 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 25-ի ՀՕ-332-Ն և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ 417-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը' համաձայն հավելվածի»,-ասված է նոր որոշման մեջ: