Նիկոլ Փաշինյանը ԱԺ միջանցքում չպատասխանեց լրագրողների հարցերին եւ լուռ իջավ աստիճաններով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ միջանցքում չպատասխանեց լրագրողների հարցերին եւ լուռ իջավ աստիճաններով: Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ օրակարգով է հանդիպելու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, կամ ինչու է հանդիպում նրանց հետ, երբ նախկինում ասում էր, որ նրանք պետք է ժողովրդի հետ խոսեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Այս պահին ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Սպասվում է, որ ԲՀԿ խմբակցության նիստից հետո տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:
Օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է: