Թող հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով:
«Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո:
Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս»»,- ասված է ուղերձում: