Կադրեր Ադրբեջանի ԶՈՒ կողմից ժամանակավորապես օկուպացված քաշաթաղյան Մահմուդլու տեղավայրից
Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Կադրեր Ադրբեջանի ԶՈՒ կողմից ժամանակավորապես օկուպացված քաշաթաղյան Մահմուդլու տեղավայրից։ Այստեղ 2018 թ. ամռանը ռազմական բեռնատար վթարվեց, զոհեր եղան։ Քանի որ ունեինք երկրի՝ պոպուլիստ ու ռազմական գործից չհասկացող ղեկավար, վերջինս բանավոր ու առերևույթ (prima facie) ապօրինի հրահանգ էր տվել պաշտպանության նախարարին, որ աշխատանքից հեռացնի զորամասի բարձրաստիճան սպաներին։ Ըստ որում՝ հեռացման մասին այս մարդիկ իմացել էին Հայկավանի դաշտում (ժամանակավորապես օկուպացված Ադրբեջանի ԶՈՒ կողմից) զորավարժության ժամանակ Արծրունի ստատուսից։ Դե, սպայի վաստակը նրանց համար ոչինչ էր լայքի դիմաց։
Մի կողմ թողնելով, թե քննությունն ինչ պարզեց այդ վթարի մասին՝ ասեմ, որ արծրունյան ստատուսով աշխատանքից ազատված այդ զորամասի հրամանատարը հետագայում նույն ՊՆ ղեկավարի խնդրանքով ծառայության անցավ Եղնիկներում, ու այս տարի անգնահատելի ավանդ ունեցավ՝ որպես գումարտակի հրամանատար, պաշտպանական շրջանը պահելու գործում («Բարս մեդիայի» վիդեոյում «Նուտելա» ուտող սպան)։ Բայց քանի որ երկիրը ցարդ ունի պոպուլիստ ու ռազմական գործից չհասկացող ղեկավար, չգիտես ինչու նա իրեն վերագրեց 7-րդ ՊՇ-ն պահելու վաստակը )))։
Էս էլ՝ Մահմուդլուն»։