Արգիշտիի արկածները Շուշիում
Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատ եմ ստանում նամակներ ընկերներից կամ ուղղակի ծանոթներից ովքեր հետաքրքրված են արդյոք «փախել» է «Հայրենիք» զորախումբը Շուշիից թե ոչ,քանի որ ես եղել եմ այնտեղ։
Վերջին օրերին ակտիվացել են ադրբեջանական և հայաստանում գտնվող ինչ որ լրատվականներ, որոնք հրապարակում են «Հայրենիք» զորախմբի փախուստի կադրեր, ինչը ոչ միայն սուտ է, այլ ծիծաղելի: Ամբողջ նպատակը դավաճանի սլաքը այլ ուղղությամբ թեքելն է, ինչը բնականաբար չի ստացվում:
Իսկ հիմա ամենա հետաքրքիրը…..
Շուշիում, նոյեմբերի 4-ի առավոտյան Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբ է սողոսկում օրը մեջ պաշտոններ ստացող Արգիշտի Քյարամյանը, ով հրամանատար Արթուր Վանեցյանի վստահությունը շահելու համար արդարանում է, որ իբր իր նկատմամաբ հարուցված քրեական գործերը մի մարդու հրամանով է ինքը սարքել և հայհոյում է այդ մեկին։
Այդ օրվանից անցել է արդեն 2 ամիս
Ակնհայտ է, որ Քյարամյանը հենց այնպես չէր հայտնվել Շուշիում ու հենց այնպես չէր սողոսկել «Հայրենիք» զորախումբ: Հատուկ առաքելությունը կատարելուն չէր խանգարում նույնիսկ զորախմբի տղաների կողմից ակնհայտ հակակրանքը իր անձի հանդեպ: Իսկ զավեշտալին այն էր, որ ինքը չգիտես ինչու՞ որոշել էր, որ կարող է դիրքավորված զինվորների փոփոխություններ անել: Օրնիակ առանց հրամանատարությանը զգուշացնելու փոխել դիպուկահարի և նռնականետորդի տեղերը ինչ կհաստատի
Zohrab Zoro
մեր դասակի հրամանատարը։Այս 2 ամիսների ընթացքում կատարվածի վերլուծությունները համադրելով Շուշիում կատարվածի հետ՝ ինձ բերեցին այն համոզման, որ հայկական կողմի գործողությունների տապալման գործնթացների կազմակերպումը, Շուշիի հանձնումը վերահսկում էր անձամբ Քյարամյանը:
Սակայն իմ կարծիքով նա ուներ ավելի մեծ առաքելություն, որը չկարողացավ իրականացնել: Եվ հենց դա է պատճառը, որ նա ստացավ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ այլ ոչ թե ՊԵՏԻ պաշտոնը: Իսկ նրա չիրականացրած առաքելությունը «Հայրենիք» զորախումբի և անձամբ հրամանատար Արթուր Վանեցյանի ֆիզիկապես վերացնելն էր թշնամու ձեռքով՝ ինչը երիտասարդի մոտ բնականաբար չստացվեց: Այդ պրակտիկան դեռ նախորդ պատերազմից է եղել՝ 70-ից ավել ,,Արաբո,, ջոկատի անհայտացումը, կամ հայտնի հրամանատարների կասկածելի պայմաններում զոհվելը:
Այսպես, մարդկային զոհերի առաջ նույնիսկ կանգ չառնելով մեծն Նժդեհի ասած տականքները ծառայում են ՉԱՐԻՔԻՆ: Այս պարագայում ծառայության դիմաց
չարիքից ստացածը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն է:
Հ.Գ Ես վերջին անգամ եմ տեղեկացնում,որ չեմ հանդիսանում որևէ քաղաքական թիմի անդամ։