Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում օր առաջ հասնել ՀՀ վարչապետի հրաժարականին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի հիմնախնդրի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքը, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ, որի աղետալի հետևանքները հայ ազգը կրում է այսօր:
44 օր շարունակ խաղաղ բնակչության ամենօրյա ռմբակոծությամբ, արգելված զինատեսակների օգտագործմամբ, գերիների խոշտանգմամբ պատերազմական հանցագործությունների համար չպատժված Իլհամն արդեն իրեն իրավունք է վերապահում վերահսկել հայ կամ այլ պաշտոնյաների ելքն ու մուտքը Արցախ։ Միջազգային հանրության անտարբերության, Հայաստանի և Արցախի իշխանությունների քար լռության ներքո հոխորտում է, թե` Արցախը «իրենց տարածքն է», վախեցնում է, թե` Հայաստանից Արցախ պաշտոնյայի այցի և այդպիսվ իրեն զայրացնելու դեպքում «պատասխանը շատ կոշտ կլինի»:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու պահվածքը, կոչ է անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, մասնավորապես Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող և կողմերի միջև հրադադարի երաշխավորը հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը դատապարտել Ալիևի նման ռազմատենչ գործելաոճը, քանզի ուժի միջոցով հակամարտությունների լուծումը կարող է աղետալի նախադեպ դառնալ այս տարածաշրջանի համար:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարը պետք է Արցախի Հանրապետության կարգավիճակի( մինչև հակամարտության լուծումը ստատուս քվոյի վերականգնում) և սահմանների վերականգման առումով քաղաքական բովանդակություն ստանա, այլապես առկա խնդիրներն ական են դրված տարածաշրջանի խաղաղության տակ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին։

Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում