Արոնյան vs Վալյեխո
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարում:
Մրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստերը ուժերը կչափի Պոնս Վալյեխոյի հետ:
Նշենք, որ առաջին երկու տուրերում Արոնյանը միավոր է կիսել:
Այժմ հայ շախմատիստն ունի 1 միավոր և մրցաշարային աղյուսակում դեռևս 5-րդ տեղում է: Առաջատարը 2 հնարավորից երկու միավոր վաստակած՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: