Շուրջ 5000 արցախցի երեխա դրամական աջակցություն է ստացել
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է՝ տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Դեկտեմբերի 29-ի դրությամբ ծրագրից օգտվել է շուրջ 5000 երեխա։
«Հիշեցնենք, որ աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել «Հայփոստի» կամ «Արցախփոստի» ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը»,- հայտնում են նախարարությունից։