Սուրենյանը լավ լուր ունի․ եղանակը տաքանում է, ահա թե երբ և քանի աստիճանով
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն: Ամենատաք հունվարը գրանցվել է 2016 թվականին, ռեկորդային տաքություն է արձանագրել վերջին 135 տարվա ընթացքում։
Տաքացումը, ինչպես ցույց են տալիս NASA-ի քարտեզները, վերաբերել Է մոլորակի փաստորեն բոլոր տարածաշրջաններին, հատկապես իրեն դրսեւորելով Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի արկտիկական եւ անդրբեւեռային մարզերում, որտեղ ջերմաստիճանները սովորականից բարձր են եղել Ցելսիուսի 4-12 աստիճանով, ինչպես նաեւ Միջին Ասիայում, որտեղ նույն պատկերն Է դիտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ավելին