Այսօրվա ընդունված հայտարարությունը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական պատկերը. Փաշինյան
Մոսկվայում այսօրվա ընդունված հայտարարությունը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական տեսքը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:
«Այսօրվա հայտարարությունն իսկապես շատ կարևոր է: Այս հայտարարության պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական պատկերը և տեսքը, իսկ տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ մեկ հանդիպման ընթացքում անհնար է լուծել բոլոր հարցերը: