Գեղարքունիքում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու 08-ը. ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 6 վիրավոր
Այսօր ավտովթար Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io և ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են բախման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած և ձորում հայտնված ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ.