Իմ ստորաբաժանումը զինաթափել են, որ կարողանան Հադրութը տալ. Մոնախ (տեսանյութ)
Ինձ հոկտեմբերի 15-ից իմ ամբողջ ստորաբաժանումով զինաթափել են: Դա եղել է Ազգային անվտանգության ծառայության հրամամանով: Իմ ստորաբաժանումը զինաթափել են, որ կարողանան Հադրութը տալ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մոնախ անունով հայտնի Արթուր Այվազյանը:
«Դա արվել է Արթուր Աղաբեկյանի կոնկրետ ցուցումով: Ես սաղ փաստերն ունեմ, իմ տղերքը կենդանի են, կտան այդ վկայությունները: Ես 13 ժամ գտնվել եմ ԱԱԾ շենքում, սաղ ցուցմունքները տվել եմ, սաղ ապացուցել եմ»,-ասել է նա: