Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, վիրավոր կա. ԶԼՄ-ներ
Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը:
Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ը փորձում է տեղեկության իսկությունը ճշտել Արցախի Պաշտպանության բանակից: