Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունվարի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: