Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է։
Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում էր ծննդօգնության պետական հավաստագիր՝ նպաստի այս տեսակից օգտվելու համար։