«Թուրքիայում կարվող` ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստ» (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Ալբերտ Ունուսյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Հայկական բանակի համազգեստ, մեջը՝ «Made in Turkey»: Չէ, դուք հասկանո՞ւմ եք՝ թուրքիայում կարվող ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստ:
Հա, դուք ձեր սրտի թուրքերին շատ եք սիրում, անհետևանք կթողնեք...
Բայց սենց բանի համար «ցեպոչկայով» տասնյակ ու հարյուրավոր չինովնիկներ պետք է դատվեն՝ ձեր գլխավորությամբ...
Իսկ սրա վտանգն ու բարոյական ասպեկտները չհասկացողները թող մի բաժակ սառը ջուր խմեն ու շարունակեն «դիվան քշել»»: