Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 522.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.92 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 634.35 դրամ (նվազել է 4.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 712.78 դրամ (նվազել է 4.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.13 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 424.19 դրամ, ոսկի՝ 30,940.9 դրամ, պլատին՝ 18,614.1 դրամ: