Պետությունից կարող եք հրատապ գումարային օգնություն ստանալ. կարդացեք և դիմեք
Մի քանի դեպքերում քաղաքացիները կարող են պետությունունից դրամային հրատապ օգնություն ստանալ։ Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավաբան Զարինե Հովհաննիսյանը մանրամասնում է, որ հրատապ օգնությունն էլ իր հերթին տեսակներ ունի։ Դրանք են․
1) միանվագ հրատապ օգնությունը.
2) եռամսյակային հրատապ օգնությունը:
«Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում»,-նշում է իրավաբանը։ Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք։ Միանվագ հրատապ օգնության չափը կազմում է 50000 դրամ: Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք։ Միանվագ հրատապ օգնության չափը կազմում է 50000 դրամ: Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք։ Միանվագ հրատապ օգնության չափը 50000 դրամ է:
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում․ եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը 18000 դրամ է: