Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում

shamshyan.com-ը գրում է․   Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Ոսկանյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած բնակիչ է, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորութամբ:  

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի կողքից հեռացրել են սառցե շերտը, որից հետո դին ճոպանի միջոցով դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ավելին

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել