Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. Փոխարինողի անունը հայտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այս տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվկան բաժնից:
Նշվեց, որ առաջարկվել է նախարարի պաշտոնում նշանակել առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին: