Գերիների քանակը շատ ավելին է, քան 62-ը. Լավրով
Կարևոր է այն հարցը, որը առաջացավ դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ հայ զինծառայողների մի խումբ գերի ընկավ (62 հոգի)։ Այս մասին 2020 թվականի ամփոփման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տվյալ մարդկանց հարցը պետք է դիտարկել այլ համաձայնությամբ, քանի որ նրանք չեն ենթարկվում նոյեմբերի 9-ի համաձայնությանը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ինքն ու Պուտինը ցանկանում են լուծել գերիների հարցը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ «Պարզվել է, որ գերիների քանակը շատ ավելին է, քան 62-ը։ Այժմ դրանով զբաղվում են նաև խաղաղապահները»,- ասել է Լավրովը։