Պուտինը բացառիկ մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից. իսկ դուք նրան դավաճան եք անվանում
Россия24-ը նոր ռեպորտաժ է պատրաստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի աշխատանքի մասին՝ չմոռանալով նաև Արցախյան պատերազմի մասին: Ռեպորտաժում մասնավորապես մեջբերումներ կան Պուտինի հարցազրույցից, որն արվել է ավելի վաղ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արցախյան պատերազմը կարող էր ավելի շուտ ավարտվել, սակայն Նիկոլ Փաշինյանը համաձայն չի եղել, չնայած այն բանին, որ կողմերը մոտ են եղել կարևոր փոխզիջմանը: «Ինձ վարչապետն ասաց, որ չեն կարող դրան գնալ, կպայքարեն, կպատերազմեն: Դրա համար նրան դավաճանության մեջ մեղադրելը որևէ հիմք չունի: Այլ հարց է՝ ճիշտ էր դա, թե՝ ոչ: Սակայն այստեղ դավաճանության մասին խոսք չի կարող լինել»,-ասել է նա: