Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հայաստանում խնդիրները օրեցօր ավելանում են: Ռազմագերիների և անհետ կորածների, անհասկանալի սահմանազատումների արդյունքում` Ադրբեջանին տրվող տարածքների, Հայաստանի և Արցախի անվտանգության, Արցախի անկախության, տնտեսության և երկրի ընդհանուր կառավարման համակարգում առաջացած ճեղքերը նոր մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար: Ըստ էության` իշխանությունները տապալվել են նաև արտաքին ճակատում` մասնավորապես չկարողանալով նորմալ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ հայկական կողմի համար առաջացած խիստ ցավոտ խնդիրները լուծելու համար:
Այս խնդիրներով զբաղվելու փոխարեն` իշխանությունները զբաղված են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ որոշ դեպքերում սուբյեկտիվ, ընտրողաբար գործեր կարելով` խոսքի ազատության և այլ հիմնարար իրավունքների սահմանափակումներով և հակաիշխանական գործիչների նկատմամբ իրավական, հարկային և տեղեկատվական տեռորով:
Ընդդիմությանն իր հերթին չհաջողվեց առ այսօր կոնսոլիդացնել հասարակության այն հատվածին, որը կարող էր կրկնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության, հեղափոխության, հեղաշրջման կամ, անվանեք ինչպես կցանկանաք, աննախադեպ հաջողությունը և լայն հանրային աջակցությամբ հասնել գործող իշխանությունների հրաժարականին:
Այսօր արդեն, ըստ էության, գոյություն ունի հանրային, ժողովրդական մեծ` նոր ուժերի առաջացման, նոր բևեռի ձևավորման պահանջարկ: Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, և, թերևս, հազվադեպ է պատահում, որ նոր ուժերի ստեղծման հրամայականը օրակարգ են բերում ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակության ամենալայն շերտերը: Հանրության հենց այս պահանջի շրջանակներում մենք միասնաբար պետք է ստեղծենք «Նոր ուժերի պլատֆորմը», որը կձևավորի նոր հանրային - քաղաքական օրակարգ, որտեղ կմիավորվեն բոլոր առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ են մի կողմ դնել իրենց ամբիցիաները և ստեղծել հասարակական - քաղաքական թիմ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նկատառումներից և անձնական նախասիրություններից: Միայն կայուն և հզոր պետությունը կարող է դիմագրավել այն նոր մարտահրավերներին, որոնցում այս պահին ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը: Ասեմ ավելին, պատերազմը, ցավոք, դեռ ավարտված չէ, և միայն միասնական ժողովուրդն ու հզոր բանակը կարող են ստիպել մեր թշնամիներին՝ խուսափել մեզ հետ նոր առճակատումներից»:
 
Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ