Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ իշխանությունները չեն հրապարակում հայ գերիների թիվը․ «Իմ քայլի» պատգամավորի մեկնաբանությունը

Ռազմագերիների հարցը գերզգայուն է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ ունեցած հանդիպումներին վերջինս մեզ հետ եւս համակարծիք է եղել, որ գերիների հարցերով աշխատանքները պետք է հնարավորինս low profile (անաղմուկ, առանց հանրայնացման- հեղ․) կատարվեն, որովհետեւ այն գերզգայուն է եւ ցանկացած անզգույշ քայլ կարող է վնասել այդ գործընթացին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ ՄԻՊ-ը անհրաժեշտ է համարում, որ հրապարակվի գերիների թիվը։

«Գերիների թվի չհրապարակումը նույնպես պայմանավորված է հարցի զգայունությամբ, եւ այդ հարցին հստակ կերպով արձագանքել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Հարցն այն է, որ այո, մենք ունենք որոշ բաց աղբյուրներից, ինչպես նաեւ վերադարձած գերիների ցուցմունքներից հավաքագրված գերիների որոշակի քանակ, որը կարող է բնավ սպառիչ չլինել, եւ այդ ցուցակները պարբերաբար ճշգրտվում են։ Դա է պատճառը, որ մենք, երբ հիմա ասում ենք, որ այսքան գերի ունենք, կարող է որոշ ժամանակ անց պարզվել, որ գերիների թիվը իրականում ավելին է, քան այդ պահին մեզ հայտնի է, բայց այն, որ մենք արդեն հայտարարել ենք գերիների թիվը, դա վնասի այն գերիների անվտանգությունը, որոնք Ադրբեջանում են, սակայն, որոնց մասին մենք չգիտենք։ Դա է խնդիրը, եւ դա է պատճառը, որ մենք չենք կարողանում այս պահին հստակ թիվ ասել»,- ասաց պատգամավորը։

Ըստ ՄԻՊ-ի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ նաեւ հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով։ Արուսյակ Ջուլհակյանը չի համաձայնվում ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։

«Եթե մենք նշենք X թիվ, որը ավելի քիչ է իրական թվից, դա արդեն իսկ պակասող թվի համար դառնում է խնդիր, որովհետեւ այդ դեպքում ադրբեջանական ուժերը կարող են համարել, որ ահա, խնդրեմ, հայերը կարծում են, որ իրենք ունեն այսքան գերի, բայց իրականում այդ գերիների թիվը ավելի շատ է, եւ քանի որ շատ է, ուրեմն այդ մարդկանց մասին կարող ենք այլեւս չբարձրաձայնել, դա էականորեն վտանգում է գերիների անվտանգությունը։ Ես չհամաձայնեմ Արման Թաթոյանի ասածի հետ, որ եթե գերիների թիվը հրապարակենք, դրանով կկարողանանք միջազգային կառույցներին դրդել, որպեսզի ճնշում գործադրեն ադրբեջանական կողմին, որովհետեւ իմ կարծիքով թե՛ մեզ համար, թե՛ միջազգային կառույցների համար չպետք է տարբերություն լինի՝ մե՞կն է, թե՞ ավելին։ Բոլորի համար էլ պետք է միջազգային ճնշում լինի, եւ մեր կողմից ամեն ինչ պետք է արվի այդ միջազգային ճնշմանը հասնելու համար՝ անկախ գերիների թվից»,- ընդգծեց նա:

Պաշտոնական Բաքուն հաստատել է, որ նոյեմբերի 9-ից հետո, հայկական կողմից գերեվարվել է 62 հոգի։ Սա, ըստ Ջուլհակյանի, լավ է, որովհետեւ, երբ Ադրբեջանը հաստատում է այդ քանակով մարդկանց, դրանով երաշխիք ենք ստանում, որ նրանք կարող են անվտանգ լինել։ Թե ինչքա՞ն գերի ունի հայկական կողմը, իշխող ուժի պատգամավորը կոնկրետ թիվ այդպես էլ չի ասում, միայն նշում է․ «Մենք նույնպես տվյալներ ունենք, որ գերիների թիվը ավելի շատ է, քան 62-ը, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որ այդ գերիների առկայությունը նույնպես ադրբեջանական կողմից ընդունվի, որպեսզի երաշխիք ունենանք նրանց վերադարձի հետ կապված»։

Հարցին, թե ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան, արդյոք Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկա՞ն, Ջուլհակյանն ասաց՝ այդ տեղեկությունը անվտանգությանն առնչվող հարց է, եւ ինքը լիազորված չէ այդ մասին տեղեկություն տալ։

Արուսյակ Ջուլհակյանը վստահեցնում է, որ այժմ Հայաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի օր առաջ հայ ռազմագերիները վերադառնան Հայաստան։ Ինչ վերաբերվում է Մոսկվայում հունվարի 11-ին կայացած Փաշինյան-Ալիեւ- Պուտին հանդիպմանը, եւ հարցին, թե ռազմագերիների վերադարձի հարցում ձախողվե՞լ է Փաշինյանը, Ջուլհակյանն ասաց․

«Նիկոլ Փաշինյանն արել է հնարավոր ամենը ռազմագերիների հարցը լուծելու համար։ Բավականին երկար տեւած բանակցությունների ահռելի մասը նվիրվել է հենց այդ հարցին, բայց գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը հակված չէ հայանպաստ լուծումներ տալ։ Ադրբեջանը հարցի լուծումը երկարացնելու միջոցով կարողանում է հանրային տրամադրություններ փոխել Հայաստանի Հանրապետությունում, եւ պարզ է, որ նա շահարկելու եւ ձգձգելու է այդ հարցը, բայց հայկական կողմը հնարավոր ամեն բան անում է մեր գերիներին օր առաջ իրենց տուն վերադարձնելու համար։ Այդ հարցում Հայաստանը որեւէ միջոց չի խնայի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան