«Ոչ մի հայ». Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր կարծիքն է հայտնել Ղարաբաղում ադրբեջանցի զինվորների գրաֆիտիի մասին
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում իր կարծիքն է հայտնել Ղարաբաղում ադրբեջանցի զինվորների գրաֆիտիի մասին:
Համացանցում լուսանկար է տարածվել, որը Լեռնային Ղարաբաղում կատարել են ադրբեջանցի զինվորները: Լուսանկարը կատարվել է Արցախի բնակավայրերից մեկում, որն անցել է նրանց վերահսկողության տակ:
Պատին անգլերենով գրված է. «Ոչ մի հայ [no ARMANIAN]: Սա արդեն Ադրբեջան է»: Ընդ որում՝ «ARMANIAN» բառը (Armenian - խմբ.) սխալով է գրված եւ վրան գիծ է քաշված:
«Կարծում եմ, որ Ղարաբաղում ադրբեջանցի զինվորները փորձել են դա գրել անգլերեն, որ աշխարհը հասկանա, թե նրանց համար որքան ընդունելի էր համագոյակցության գաղափարը»,- նշել է լրագրողը: