Ռուսաստանում Ադրբեջանից ներկրված վարակված լոլիկի նոր խմբաքանակ են հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզորը» Դաղստանի Հանրապետություն մուտք գործած ադրբեջանական լոլիկի ֆիտոսանիտար կարանտինային հսկողության անցկացման ժամանակ արձանագրել է ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտի՝ լոլիկի ցեցի հայտնաբերման 6 նոր դեպք: Այս մասին հայտնել է Infoteka24-ը:
Վիրուսները հայտնաբերվել են ադրբեջանական հինգ արտադրողի՝ «Aqro-Favorit» ՍՊԸ-ի, «Բինա Ագրո» ՓԲԸ-ի, «Agroretm» ՍՊԸ-ի, «Խըզի Ագրոպարկ» ՍՊԸ-ի, «Մամեդով Վիլայաթ Ռուստամ» ՍՊԸ-ի արտադրանքում:
«Ռոսսելխոզնադզորը» դիմում է ուղարկել Ադրբեջանին՝ վարակված լոլիկներիի մատակարարման յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ անհապաղ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության համար: