Ես արցախցի հրամանատարներին մի հարց ունեմ՝ դուք ո՞նց էիք Աննային հանդուրժում այդ բունկերում. Գեղամ Նազարյան
Ես չգիտեմ, թե հետո կյանքը ոնց փոխվեց, բայց խմբագրությունում այսօրվա իմքայլական պատգամավորները, որ եթե անկեղծանան, կասեն, որ այդ միտքը շատ է հնչում, որ առանց Աննա Նիկոլը այլ մարդ էր, Աննայի ներկայությամբ լրիվ այլ մարդ։ Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
«Որեւէ մարդ այս աշխարհում չկա մի մարդ, որ ավելի մեծ ազդեցություն ունենա Նիկոլի վրա, քան Աննան։ Ես չգիտեմ, թե հետո կյանքը ոնց փոխվեց, բայց խմբագրությունում այսօրվա իմքայլական պատգամավորները, որ եթե անկեղծանան, կասեն, որ այդ միտքը շատ է հնչում, որ առանց Աննա Նիկոլը այլ մարդ էր, Աննայի ներկայությամբ լրիվ այլ մարդ։ Հիշում եք՝ Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր Մեդվեդեւը, Նազարբաեւը, Լուկաշենկոն, Նիկոլը միասին ֆուտբոլ են նայում, որեւէ մեկը իր կնոջ հետ չի, Աննան նստած է այնտեղ։ Երբ մեծ դատավարությունը սկսվի Աննային եւ բունկերում գտնվող անձնանց պետք է հարցնել՝ ում եք զանգել բունկերից, ով դարձավ Աննան, որ կարողանա Մովսես Հակոբյանին հանել բունկերից։ Միշտ հպարտացել եմ, որ ունեմ արցախյան ծագում, բայց ես արցախցի հրամանատարներին մի հարց ունեմ՝ դուք ո՞նց էիք Աննային հանդուրժում այդ բունկերում, ի՞նչ էր նայում այնտեղ, կինո՞ էր նայում, թե ոնց են երեխեքը զոհվում, մենք այդքան անթասիբ ա՞զգ ենք։ Ոչ մի նախկին գործընկեր չի զանգահարել, միայն Թեւոսյան Վահագն է, որ Նիկոլի ահից դուրս գրեց ինձ, առաջարկեց իր օգնությունը, ասացի՝ ընդամենը մի բանով աջակցիր, դուրս արի «Իմ քայլը» խմբակցությունից, հուսամ դուրս կգա։