10 տարեկան աղջիկ է մահացել՝ հիմարության պատճառով. ծնողներ երեխաների ձեռքից վերցրեք հեռախոսները
Սիցիլիայի Պալերմո քաղաքում 10-ամյա աղջիկը մահացել է շնչահեղձությունից՝ փորձելով կրկնել TikTok սոցիալական ցանցի վտանգավոր «չելլենջներից» մեկը, որը հայտնի է «բլեքաութ» (գիտակցության ժամանակավոր կորուստ) անունով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է՝ «չելլենջի» մասնակիցները գոտիով փաթաթել են պարանոցն, պահել շունչն ու նկարահանել տեսանյութը:
«Աղջկան լոգարանում է գտել հնգամյա քույրը. մահացածի կողքին եղել է հեռախոս: «Չելլենջի» հետևանքով, սոցցանցի մանկահասակ օգտատերը մահացել է հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ: Դեպքից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել մինչև փետրվարի 15-ը արգելափակել սոցցանցի բոլոր չստուգված օգտատերերի հաշիվները: Իր հերթին, TikTok-ը հայտնել է, որ ընկերությանը չի հաջողվել գտնել որևէ բովանդակություն, որը կարող է խրախուսել աղջկան մասնակցել այս «չելլենջին»: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցը պատրաստակամություն է հայտնել օգնել իշխանություններին ինքնասպանության հնարավոր դրդման հետաքննության հարցում: «TikTok-յան համայնքի անվտանգությունը մեր բացարձակ գերակայությունն է, ուստի մենք թույլ չենք տալիս որևէ բովանդակությամբ խրախուսել կամ խթանել վտանգավոր վարքը», - ասել է TikTok- ի խոսնակը: