Ինչ գործ ուներ 3 ամսվա զինծառայողը ակտիվ պատերազմական գործողությունների մեջ, երբ 2 տարի պատրաստություն անցած պահեստազորայինների հավաքը 4 օր անց կանգնեցրեցին
Արտաշես Մարտիրոսյանը Քաջարանից էր, 2020-ի հուլիսին էր զորակոչվել բանակ։ Մինչ այդ ընդունվել էր ճարտարագիտական համալսարան, բայց այդպես էլ չհասցրեց վայելել ուսանող լինելու բերկրանքը։
Մարտունի 2-ում էր ծառայում, Դ-20 հաուբիցի նշանառու էր։ 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին իսկ օրվանից Արտաշեսին ներգրավեցին ռազմական գործողությունների մեջ։
Նա զոհվեց մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, իր հրանոթի մոտ։
Հարյուրավոր նման դեպքեր կան և ինձ ոչ ոք չի կարողանում բացատրել, թե ինչ գործ ուներ 3 ամսվա զինծառայողը ակտիվ պատերազմական գործողությունների մեջ, երբ 2 տարի պատրաստություն անցած պահեստազորայինների հավաքը 4 օր անց կանգնեցրեցին՝ պատերազմի ողջ բեռը թողնելով էս տղերքի ուսերին։
Իսկ երկրորդ աբսուրդն այն է, որ Արտաշեսի անունը մինչ օրս չկա զոհվածների և ոչ մի ցուցակում...
Արտաշեսն ընդամենը 18 տարեկան էր...
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից