ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ելույթ ունենալով Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում՝ նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է վարել կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային օգնություն տրամադրելու մասին՝ մարդու իրավունքների պահպանումը ապահովելու համար:
Նա նաեւ անդրադարձել է մի քանի տարի անազատության մեջ գտնվող թուրք բարերար Օսման Քավալայի գործին՝ նշելով, որ «միանգամայն սխալ է», որ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն ազատել Քավալային, չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ը անցյալ տարի պահանջել է ազատ արձակել նրան: