ՊՍԺ-ի հատուկ նվերը Նեյմարին (ֆոտո)
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը շնորհավորել է բրազիլացի հարձակվող Նեյմարին փարիզյան ակումբում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ՝ նվիրելով 100 համարի խաղաշապիկ։
Նեյմարի համար հոբելյանական էր Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղը «Մոնպելիեի» դեմ (4։0)։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։