Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ո՞վ է Անդրանիկ Սողոյանը… լավ, ախպոր պես». Սասուն Միքայելյանը՝ օրենքով գող Զապի մասին

Օրեր առաջ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը՝ Զապ մականունով:

168.am-ին հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինն անգամ չէր միջնորդել խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցով:

Ենթադրաբար, խոսքը վերաբերում է 2020թ. օգոստոսի 31-ին ՀՀ Քննչական կոմիտեի տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ «քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը», 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ»:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել էր:

Ըստ մեզ հասած լուրերի՝ Անդրանիկ Սողոյանի՝ ազատության մեջ հայտնվելու գործում մեծ է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի դերը, ով միջնորդել է, որ վերջինիս կալանքի միջնորդությունը չներկայացվի: Մեր աղբյուրներն անգամ խնդրի լուծման գումարային չափ էին նշում:

Փորձեցինք տեղեկությունը պարզել հենց Սասուն Միքայելյանից: Ուզում էինք հարցնել՝ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ ինքն է միջնորդել Անդրանիկ Սողոյանի ազատ արձակման հարցում, ի՞նչ առնչություն ունի այդ պատմության հետ, առհասարակ ճանաչո՞ւմ է վերջինիս, թե՞ ոչ, և եթե այո, ի՞նչ հարաբերություններ ունեն նրանք:

Սասուն Միքայելյանը, սակայն, հեռախոսազրույցում կատեգորիկ կերպով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ որևէ հարցի չի պատասխանելու, և, որ առաջիկայում հանդես կգա հանրային խոսքով:

Հատուկ նշեցինք, որ հարցը բանակին չի վերաբերում, պարզապես կոնկրետ թեմայի վերաբերյալ իր անունն է շահարկվում:

«Շատ բան կարող են կապել ինձ հետ, ելույթ կունենամ, ամեն ինչ պարզ կլինի»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը, ապա հետաքրքրվեց, թե ո՞վ է Անդրանիկ Սողոյանը: Լսելով մեր պատասխանը՝ օրենքով գող «Զապը», Միքայելյանն ասաց. «Լավ, ախպոր պես, եղավ»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը 2009 թվականի ապրիլին ձերբակալվել էր Պրահայում. մունիցիպալ դատարանի կողմից նա հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ սպանության և շորթման մեղադրանքներով, և նրա նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում: 2010թ. հոկտեմբերին, սակայն, Չեխիայի դատարանը նրան ազատ էր արձակել, և նա վերադարձել էր Գյումրի: 2011 թվականի ապրիլին Պրահայի գերագույն դատարանը լրացուցիչ քննության էր վերադարձրել Սողոյանի գործը:

Ի դեպ, 2019թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Անդրանիկ Սողոյանի արտահանձնման թեմային:

«Հայաստանում այժմ կա մի մարդ, ով բոլորի կողմից հայտնի է՝ որպես հանցագործ, և գտնվում է հետախուզման մեջ, սակայն սահմանադրությամբ ամրագրված կետերով հնարավոր չի լինում արտահանձնել նրան, քանի որ նա ունի ՀՀ անձնագիր»,- ասել էր նա՝ հավելելով, որ, եթե մենք չենք կարողանում հանցագործին արտահանձնել Չեխիային, ապա դա չի նշանակում, որ այդ երկրի դեմ որևէ խնդիր կա:

Ավելին

Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին