Վրաստանը բացում է սահմանները
Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան ազատորեն և առանց կարանտինի պահպանման մուտք գործել Վրաստան, եթե նրանք ունեն փաստաթղթեր, որոնք վկայում են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։
«Բոլոր երկրների քաղաքացիներն անխտիր կկարողանան մուտք գործել Վրաստան՝ սահմանին ներկայացնելով կորոնավիրուսի պատվաստումը հաստատող փաստաթուղթ։ Սա նշանակում է, որ քաղաքացին պետք է ստացած լինի երկու ամբողջական դեղաչափ։ Աշխարհում աճում է պատվաստված մարդկանց թվաքանակը, և սա մեր առաջին թիրախ խումբն է»,- նշել է Տուրնավան։