Հայաստանում կրկնակի խոշոր ավտովթար տեղի ունեցավ նույն տեղում
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննիսյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, ճանապարհի ձնապատ լինելու պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, նույն վայրում 10 րոպե անց, 38-ամյա Նորայր Սաֆարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով երկաթե արգելապատնեշին: Այս դեպքում նույնպես բարեբախտաբար տուժածներ չկան: Նշված վթարով նույնպես ավագ հետաքննիչ Գ. Պոոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: