Զելենսկի. Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Covid-19-ի դեմ պատվաստումը պետք է անվճար լինի: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի կայքը, հաղորդում է 112.ua- ն:
Պատվաստումների պլանը նախատեսում է անվճար ծառայությունների մատուցում բոլորին, իսկ բնակչության խոցելի խմբերն առաջինը կպատվաստվեն:
«Շուտով մենք կներկայացնենք եւ մանրամասն կբացատրենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու պլանը: Առաջինը կկարողանանք պատվաստել բուժաշխատողներին, շարժական խմբերին: Բնակչության գերակա խմբերի շարքում, իհարկե, տարեցներն են: Մենք նաեւ ակտիվ եւ արդյունավետ ենք աշխատում COVAX նախաձեռնության շրջանակներում: Հաշվի առնելով հզորությունները, թե ամսվա ընթացքում քանի մարդու կկարողանանք պատվաստել, մենք ունենք պետական միջոցների հավասար բաշխում: Եւ դրանք բավարար են պատվաստումների բոլոր կարիքները հոգալու համար»,- Զելենսկուն վստահեցրել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
Միեւնույն ժամանակ Զելենսկին աջակցում է շուկայի զարգացմանը, որպեսզի միջոցներ ունեցող ուկրաինացիները կարողանան ինքնուրույն պատվաստվել Covid-19-ի դեմ:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ուկրաինայում պետք է սկսվի փետրվարին․ որպես նախնական ամսաթիվ՝ նշվում է փետրվարի 15-ը: