Մեսսին զայրացել է պայմանագրի տվյալների արտահոսքով. արգենտինացին հնարավոր է հեռանա Բարսելոնայից
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին կհայտարարի ակումբից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է caughtoffside-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, այս որոշումը պայմանավորված է ֆուտբոլիստի պայմանագրի վերաբերյալ տվյալների արտահոսքով, որի մասին հայտնել էր El Mundo պարբերականը:
Հաղորդվում է, որ այս արտահոսքը վրդովեցրել է հարձակվողին և արգենտինացին արդեն նախազգուշացրել է «Բարսելոնային», որ մտածում է թիմից հեռանալու մասին: