Աննա Հակոբյանը ծննդյան օրը տոնելու է ԱՄՆ-ում
Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանի կինը լուսադեմին՝ 02:50-ին, Զվարթնոց օդանավակայանից մեկնել է Դոհա, որտեղից մեկնելու է Լոս Անջելես:
Նա եղել է երկու զինված «ախրանիկների» ուղեկցությամբ:
Նշենք, որ վաղը՝ փետրվարի 1-ին, Աննա Հակոբյանի ծննդյան օրն է: Ստացվում է, որ Փաշինյանի կինն իր ծննդյան օրը տոնելու է ԱՄՆ-ում:
Հավելենք, որ Հակոբյանի մեկնելու լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն նաև չի հերքվել: Հիշեցնենք, որ Ռուսաստան մեկնելու ժամանակ ևս պաշտոնապես որևէ բան չասվեց, թե ինչու է երկրի թիվ մեկ պաշտոնյայի կինը երեխաների հետ մեկնել Մոսկվա: