Դոլարի փոխարժեքը աճում է. եվրոն էժանացել է մոտ 1 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 2-ին, կազմել է 519.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 626.52 դրամ (նվազել է 0.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 710.63 դրամ (նվազել է 1.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.84 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 493.85 դրամ, ոսկի՝ 31,097.6 դրամ, պլատին՝ 18,662.4 դրամ: