Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև։ Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան' 11.50C (1970 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան' -26.20C (1972 թ.):