Նիկոլաթուրքերը համոզում են, որ 30 տարի մենք բանակ չենք ունեցել ու միայն ելակի շնորհիվ է, որ վերջին 2,5 տարում բանակ ունեցանք...Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլաթուրքերը համոզում են, որ 30 տարի մենք բանակ չենք ունեցել ու միայն ելակի շնորհիվ է, որ վերջին 2,5 տարում բանակ ունեցանք...
Իսկ ի՞նչ կարծիքի էր մեր բանակի մասին ՀՀ անպաշտպանության ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանը մինչև 2018 թվականի հեղաշրջումը։
Ապրիլ, 2017թ.
«Վաղարշակ Հարությունյանը պնդում է՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի նախորդ տարիների ռազմավարությունը չաշխատեց, «Բաքուն չկարողացավ անգամ մարտավարական առավելություն ստանալ սահմանին, չկարողացավ հաջողության հասնել նաև բանակցություններում»:
Հունվար, 2018թ.
«Հայաստանի հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է» ... «Ադրբեջանը չի պատրաստվում և չի կարող գնալ լայնածավալ պատերազմի, քանի որ այսօր գոյություն ունի ռազմաքաղաքական բալանս, ինչն արգելակում է Ադրբեջանին։ «Մեր հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է։ Մեր ներքին ռեսուրսն օգտագործելով՝ պահպանում ենք այդ բալանսը»»։