«Մանչեսթեր Սիթիի» եւ «Լեսթեր Սիթիի» հաղթակաները (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բարնլիի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Գոլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսն ու անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։
«Մանչեսթեր Սիթին» 47 միավորով առաջին տեղում է եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որից մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
Երրորդ տեղում է «Լեսթեր Սիթին», որը հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմին» եւ ունի 42 միավոր։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 3, Ռահիմ Ստերլինգ, 38
«Ֆուլհեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)
Կելեչի Իհեանաչո, 17, Ջեյմս Ջասթին, 44