Այսօր՝ 30 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Եթե էսքան կռիվներից հետո ինձ բան չի եղել, ուրեմ հիմա էլ հաստատ չի լինի». Վրեժը կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին

20 տարեկան Վրեժ Մարտիրոսյանը ևս դասվեց իր կյանքը հայրենիքին նվիրածների շարքին: Նա հայրենիքի պաշտպանությունը առավել դասեց, քան իր երիտասարդ կյանքը: Հերոսը սովորել է Գյումրու թիվ 28 դպրոցում, այնուհետև այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գյումրու Գեղարվեստական 3-րդ ուսումնարանում. «Վրեժս ազատ ժամանակ, ուսմանը զուգահեռ, զբաղվում էր սպորտով, բռնցքամարտիկ էր ու շատ ընկերասեր: Հաճախ բռնկվում էր, դա էլ իր տաքարյուն լինելուց էր գալիս»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսածին մայրը՝ Մարինա Մարտիրոսյանը:

Վրեժը միշտ շատ էր սիրում ամեն հարցում լինել առաջինը. նա առաջիններից եղավ նաև հայրենիքի պաշտպանության գործում: Արցախյան երկրորդ պատերազմում, սեպտեմբերի 27-ին նա արդեն դիրքերում էր և պաշտպանում էր իրեն վստահված դիրքը. «Տղայիս տրամադրությունը միշտ շատ բարձր էր: Ինձ ասում էր, որ իրենք ամեն ինչ անում են, որ մենք հանգիստ լինենք, իսկ երբ հարցնում էի, թե սա ունեն ուտելու կամ նա, միանգամից պատասխանում  էր ինձ՝ ամեն ինչ էլ կա ստեղ, մա՛մ ջան»,- պատմում է Վրեժի մայրը:

Մարինան նշեց, որ տղան ամեն օր փորձում էր կապ հաստատել իրենց հետ, որ հանկարծ չանհանգստանան և ամեն զանգի ընթացքում բջջայինի հակառակ կողմից լսվում էր կրակոցների ձայները. «Հարցնում էի՝ տղե՛ս, էդ ի՞նչ կրակոցների ձայներ են գալիս, ինքն էլ ինձ հանգստացնում էր, ասելով, որ իրենք բավականին հեռու են և դեռ որևէ մարտական գործողության չեն մասկացել: Բայց, թե իրականում տղաս և իր զինակիցները ինչերի միջով են անցել, ես հետո իմացա»,- նշեց Մարինա Մարտիրոսյանը:

Վրեժը պատերազմի մասին այդքան էլ չէր սիրում խոսել, ինչպես պատմում է նրա մայրը, միշտ ասում էր՝ կանգնած ենք էլի դիրքերում: Բայց այլ էր Վրեժի ոգևորությունը նոյեմբերի 5-ին իրենց վարած թեժ մարտերից հետո, նա այնքան ոգևորված էր, որ որոշեց այդ անգամը բացառություն անել և խոսել ռազմի դաշտում տիրող իրական պատկերի մասին. «Նոյեմբերի 5-ին շատ երկար խոսեց ինձ հետ, ոգևորված պատմում էր, որ առանց հրամանատար կարողացել են թշնամուն հակահարված տալ և ետ շպրտել: Թեև Վրեժս ոգևորված էր, բայցև ձայնի մեջ տխրություն նկատեցի, հոգին կտրված էր, ասաց, որ թշնամուն կարողացել են ետ շպրտել իրենց տղերքի կյանքի գնով, իսկ երբ տեսնում էին իրենց զինակից ընկերներին՝ վիրավոր, ուրախանում էին, որ ողջ են մնացել, ասաց՝ մա՛մ, վիրավորների մարտական գոտուց դուրս բերելուց ամբողջ հագուստս արյուն էր եղել, այնքան շատ էր արյունը, որ տղերքը մտածում էին, թե ես էլ եմ վիրավոր, բայց էդ պահին ես բան չէի զգում »,- խորը ցավով վերհիշում է հերոսածին մայրը:

Վրեժի սրտում այնքան մեծ տեղ էր զբաղեցնում հայրենասիրությունը, որ ինքը չէր բավարվել միայն իրեն վստահված դիրքի պաշտպանությամբ, այլ կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին: Այդ ջոկատը մեկնում էր մարտի ամենաթեժ կետերը՝ օգնելու այնտեղի տղերքին. «Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ նոյեմբերի 6-ին, ու ինքը վստահ էր, որ իրեն բան չի լինելու, ինձ ասաց՝ եթե էսքան կռիվներից հետո բան չի եղել ինձ, ուրեմ հանգիստ էղեք, մա՛մ ջան, հիմա էլ հաստատ չի լինի»,- ասաց Մարինա Մարտիրոսյանը:

Հաջորդ օրը Վրեժը հասցնում է հեռախոսազրույց ունենալ նաև իր ընկերուհու հետ, որին փոխանցում է, որ երեկոյան զանգահարելու է տուն՝ մայրիկի հետ խոսելու, բայց, ցավոք, այդպես էլ չի զանգահարում այլևս... «Հրադադարից հետո մտածում էինք, որ կապ չկա դրա համար տղաս չէր կարողանում զանգահարել, բայց 4 օր սպասելուց հետո Գյումրու զինկոմիսարիատ դիմում գրեցի, որ որդուցս լուր չունեմ, իրենք էլ ցուցակները նայեցին և ասացին, որ ոչ անհետ կորածների մեջ կա նրա անունը, ոչ վիրավորների և ոչ էլ զոհվածների: Մեզ այդ պատասխանը հույս տվեց, մենք լավ լուրի էինք սպասում, մտածում էինք, թե ամեն ինչ լավ է իր հետ, բայց... նոյեմբերի 13-ին մենք իմացանք, որ տղաս նոյեմբերի 8-ին Կողակ գյուղում զոհվել ա ականանետի հարվածից» ,- մեծ ցավով եզրափակեց հերոս Վրեժի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 
 
 
Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ) Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել «Շնորհավոր Գոհաբանության օր»․ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Ռուսաստանն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին Պատգամավոր Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել. Գեղամ Մանուկյան Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար Ինձ համար միշտ հետաքրքիր է «Սպարտակի» դեմ խաղալը, միշտ կան էմոցիաներ. Բայրամյան Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան տարեդարձը