Հնագետները բրիտանական փաբի տակ «բրոնզե դարի այֆոն» են հայտնաբերել
Բրիտանացի հնագետները Նորթումբերլենդում բրիտանական փաբի տակ հնագույն գերեզմանում պեղել են կայծքարե դանակ, որը նրանք կատակով «բրոնզե դարի այֆոն» են անվանել, հայտնում է Mirror-ը:
Գտածոն հայտնաբերվել է 4 հազար տարի առաջ մահացած կնոջ մասունքներով գերեզմանի մեջ: Նոր դրենաժային ջրանցք փորելու ժամանակ բանվորները հայտնաբերել են քարե սալի հսկա բեկոր, որի մեջ էլ հայտնաբերվել է արժեքավոր գտածոն:
Հնագետ Ռոջեր Միքեթը հայտարարել է, որ դանակը դեռեւս սուր է եւ կարեւոր բազմագործառնական զենք էր:
«Եթե համեմատենք մեր օրերի հետ, այն (դանակը) իր արժեքով հավասար է վերջին մոդելի այֆոնին: Եթե հիմա ձեր տունը հրդեհվի, դուք առաջին հերթին կվերցնեք այֆոնը, իսկ այդ ժամանակ դանակն են վերցրել»,- ասել է փորձագետը: