Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մերժել է Արսենալի բողոքարկումը
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մերժել է «Արսենալի» բողոքարկումը:
Լոնդոնյան ակումբը խնդրել էր չեղյալ հայտարարել պաշտպան Դեվիդ Լուիսի կարմիր քարտը, որը նա ստացել էր ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (1: 2):
Առաջին խաղակեսի վերջում բրազիլացի ֆուտբոլիստն ուղղակի կարմիր քարտ ստացավ տուգանային հրապարակում Վիլիան Ժոզեի նկատմամբ խախտման համար: «Արսենալում» կարծում են, որ Լուիսի խախտումը դիտավորյալ չի եղել և ցանկանում են որ կարմիր քարտը չեղարկվի:
Այսպիսով, Լուիսը բաց կթողնի հաջորդ տուրի «Ասթոն Վիլլայի» դեմ հանդիպումը: