Պատերազմից հետո 30 երեխա կոտորվել է զուտ ձեր անգործության պատճառով, թարմ խփված մարմիններ են եղել. Արսեն Ղուկասյան
Պատերազմից հետո 30 երեխա կոտորվել է զուտ ձեր անգործության պատճառով: Այսօր դուք մեզ թույլ եք տալիս մեզ հետ ուլտիմատումով խոսե՞լ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Ղուկասյանը նշեց, որ ՊՆ-ից սպաներ պետք է գնային Արցախ, սակայն չեն գնացել՝ պատճառաբանելով, որ զինվորների հարազատները ծեծում են իրենց:
Ղուկասյանը նշեց, որ պատերազմից հետո տրված մարմինները (հավանաբար վերոնշյալ 30 մարմինների մասին է խոսքը) թարմ խփված մարմիններ են եղել: Խոսքը նրանց մասին է, ովքեր եղել են անտառներում. «Այսքանից հետո սկսում եք ծնողներին մի հատ էլ վախեցնել: Վաբշե չեք հասկանո՞ւմ, թե ինչ եք սկսում անել: Ինչ պարապած մուտիլովչիկ եք»: