Մարգարիտա Գասպարյանի տպավորիչ հաղթանակը Ստամբուլում
Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ստամբուլում ընթացող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանում հայ մարզուհին 3 սեթում հաղթեց աշխարհի 30-րդ ռակետ, ռումինացի Միխայելա Բուզերնեսկուին՝ 1:6, 6:4, 7:5: Երրորդ սեթում Գասպարյանը պարտվում էր 3:5 հաշվով, սակայն հաղթեց հաջորդ 4 գեյմերը եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Մրցախաղը տեւեց 2 ժամ 2 րոպե:
Կիսաեզրափակիչի ուղեգիրը Մարգարիտա Գասպարյանը կվիճարկի Վերոնիկա Կուդերմետովա (Ռուսաստան) – Տիմեա Բաբոշ (Հունգարիա) զույգի հաղթողի հետ: