Ո՞ր դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան
ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝
հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից: Թեսթի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։
«Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածը IOS համակարգով ներբեռնելու համար` այստեղ։
Android համակարգով ներբեռնելու համար` այստեղ։
Ծրագրում ներառված լաբորատորիաների ցանկը` այստեղ