Էս ինչեր եք թույլ տալիս ձեզ ընդհանրապես. ԱԺ-ում կրքերը մի պահ թեժացան
Ես հասկանում եմ, որ ով ինչ ուզի կարա էս ամբիոնից խոսի, բայց էս ինչեր եք թույլ տալիս ձեզ ընդհանրապես: Ինչ ա նշանակում՝ իշխանությունը գերիների հարցով զբաղվում է գալչկայի համար: Ուրեմն, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա լկտիագույն սուտ ա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Ավելի վաղ նման հայտարարություն արել էր Նաիրա Զոհրաբյանը:
Հակոբյանի խոսքերով, անհասկանալի է նման արտահայտություն անելը՝ անկախ նրանից սիրում ես իշխանություններին, թե՝ ոչ. «Չեմ հասկանում, ո՞ւր ենք մենք հասել: Ով է ձեզ իրավունք տվել նման բան ասել»,-ասաց նա:
Իմքայլականը հայտարարեց, որ ժողովուրդը գիտի՝ այսօրվա ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ-ի վրա հույս դնել չի լինի, դրա համար ժողովուրդն իրենց է 70 տոկոս ձայն տվել ու այսօր էլ ասում է, որ չգնան:
Նշենք, որ Հակոբյանը ելույթ է ունենում կիսադատարկ դահլիճում: «Իմ քայլը» խմբակցությունից մեկ-երկու պատգամավոր կան: