Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 9-ին ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 10-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից մինչեւ 117/16 եւ Մանանդյան փողոցի 41/15 - 41/61 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: